Տարվա վերջում ինձ զեկուցեք, որ 500 կմ ճանապարհը կառուցվել է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը հունվարից մինչև ապրիլի 20-ը 1 միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջանառություն է ունեցել։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի գնաճը, բայց մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ գնաճի դերը այդ ամբողջի մեջ կարող է լինել 15-20 տոկոս, և ոչ ավելին։ Այսինքն, մեկ միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջնառություն ենք ունեցել այս տարվա 3 ամսում, գումարած ապրիլի 20 օրը։ Սա շատ կարևոր է և որոշակի լավատեսություն է հաղորդում»,- հավելեց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը լիարժեք պետք է իրականացվեն։

Վարչապետը տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ մայիսի 4-ին այդ թեմայով աշխատանքային խոսակցություն են ունեցել։

«Ամենամեծ հատվածը ձեր նախարարությունն է իրականացնում։ Եվ այնտեղ կոնկրետ խնդիրներ են դրված, այդ թվում՝ ճանապարհաշինության ոլորտում։ Երեկ մենք պայմանավորվել ենք, և պարզ է, որ ամեն ինչ հեշտ չի արվում և ամեն ինչ ունի իր բարդությունը, բայց խնդիր է դրված, որ 500 կիլոմետր պետք է կառուցվի, ուրեմն տարվա վերջում պետք է անբեկանելիորեն ինձ զեկուցեք, որ 500 կիլոմետր ճանապարհը կառուցվել է, որպեսզի մենք մեր խնդիրները կարողանանք լուծել»,- ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: