Ալիևը կրկին հիշել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ուշագրավ է, որ վերջին շրջանում օտարերկրյա տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում Ալիևը խոսում էր հաղորդակցման ուղու մասին, իսկ այժմ կրկին «միջանցքի» թեզն է մեջբերում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում երկաթուղու ադրբեջանական հատվածի շինարարությունը կավարտվի 2023 թվականին։

««Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա մեր կայարանն այդ ուղղությամբ, որը ներկա պահին վերջին ենթակառուցվածքն է, Հորադիզն է։ Երկաթուղու կառուցումը Հորադիզից Աղբենդ  արդեն ընթացքում է, և ես համոզված եմ, որ հաջորդ տարի այն արդեն կաշահագործվի»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ արագացված տեմպերով իրականացվում է Հորադիզից Զանգիլան չորս և վեց գոտիներով ավտոճանապարհի շինարարությունը, որի փուլային շահագործումը կսկսվի 2023 թվականին։

Ալիևը նաև երևակայել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ուղին, որն Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ, կդառնա միջազգային բեռնափոխադրումների նոր ճանապարհ։

««Զանգեզուրի միջանցքը» լրացուցիչ հնարավորություններ կստեղծի մեզ և հարևան երկրների համար։ Շուրջ 10-15 տարի է, ինչ մեծ նշանակություն ենք տալիս տրանսպորտի ոլորտին։ Այդ իսկ պատճառով մենք այսօր կարող ենք ընդունել ցանկացած բեռ և իրականացնել դրա տարանցումը։ Մենք դա անում ենք, և մեր հնարավորությունները կընդլայնվեն»,- հայտարարել է Ալիևը։

Հավելենք, որ Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրել որևէ պարտավորություն չունի երրորդ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանին որևէ միջանցք տրամադրել ՀՀ ինքնիշխան տարածքով։

Էմմա Չոբանյան