Մեր «Քայլոյին» էին ծաղրում․ հիմա անտուն շների գինն է բարձրացել․ Փաշինյանը հեգնեց ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը հարցրեց փողոցում ընթացող գործընթացների և ընդդիմության գործողությունների վերաբերյալ:

«Ուզում եմ՝ մենք ժողովրդավարությունը երբեք ու երբեք չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն: Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ 1 միջազգային բրենդն է, մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական իրավական ինստիտուցիոնալ մեխանիզմներով, ամբողջ թափով և խստությամբ:

Ընդդիմության հարգելի մեր գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար: Իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել:

Իրենք մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար: Քաղաքի խանութներում ուսապարկ, ցավոք, մնացել է, որովհետև ընդդիմության շարքերն այդքան հոծ չեն, որ սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը: Պարզապես գներն են բարձրացել, որովհետև գիտեն, որ նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի, և բիզնեսը որոշել է, նաև, հաշվի առնելով ընդդիմության մտահոգությունը, կրկնապատկել նույն քանակությամբ ապրանքի վաճառքով շրջանառությունը:

Մեր Քայլոյին էին ծաղրում: Հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել. ընդդիմադիր էլիտան մեծ փողերով Չալոյի նման եթե լինում է, ավելի բարձր է գնահատում, բայց կանցնի, եթե ուղղակի…

Մեզ ասում էին, որ հեղաշրջման ենք եկել: Հիմա նույն քայլերը կրկնում են: Հիմա նրանք կա՛մ պիտի ասեն, որ ուզում են հեղաշրջում անել, կա՛մ էլ պիտի խոստովանեն, որ մենք հեղաշրջում չենք արել, այլ ժողովրդական, օրինական պրոցեսով ենք եկել իշխանության: Բայց ի՞նչն է կանխավարկածը. նրանց թվում է, որ ամեն ինչ, ինչ որ կրկնեն, նույն ձևով անեն, նմանակեն, կստացվի:

Դրա հետ կապված՝ ուզում եմ մի պատմություն պատմել: Ժամանակին Ֆրունզիկ Մկրտչյանը դիմում է Վահրամ Փափազյանին, ասում՝ վարպե՛տ, ուզում եմ նոր փուլ անցնել իմ դերասանական կարիերայի, ուզում եմ ստանձնել Օթելլոյի դերը: Վահրամ Փափազյանը նայում է  Ֆրունզիկ Մկրտչյանին, որոշակի դադար տալիս ու ասում՝ տղա՛ս, ամեն սև բան Օթելլո չէ:

Հիմա, թերևս, սրանով կարելի է ամբողջացնել ձեր հարցի պատասխանը»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: