Կրեմլը մեկնաբանել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստումը

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կրեմլը հետևում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստման գործընթացին՝ հաշվարկելով տարբեր սցենարներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դրանք դեռ միայն պլաններ են, քննարկումները շարունակվում են։ Մենք դրանց հետևում ենք, տարբերակներ ենք հաշվարկում իրադարձությունների զարգացման համար»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ երկրները, որոնք փորձում են Ռուսաստանին վնաս հասցնել պատժամիջոցների սահմանման միջոցով, ստիպված են ծանր գին վճարել դրանց համար, իսկ «եվրոպացիների համար նման միջոցների արժեքն ամեն օր կբարձրանա»։

«Ընդհանուր առմամբ, եթե խոսենք պատժամիջոցների, ամերիկացիների, եվրոպացիների և այլ երկրների պատժամիջոցային նկրտումների մասին, ապա այն երկսայր զենք է։ Եվ այդ պատժամիջոցների գինը եվրոպացի քաղաքացիների համար կավելանա ամեն օր»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այսօր ելույթ էր ունեցել Եվրախորհրադարանում՝ ներկայացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը։ Նա նշել էր, որ ԵՄ-ն դիտարկում է նաև ռուսական նավթից աստիճանական նվազման քաղաքականությունը։

Էմմա Չոբանյան