Տեսնում ենք Արցախի հայությունն ինչ սպառնալիքների առաջ կկանգնի նշաձողի իջեցման դեպքում, և գնում ենք այդ ճանապարհո՞վ․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 20:43
Ուկրաինան վերսկսել է նավթ մղել «Դրուժբա» խողովակաշարով
22.04.2026 | 20:30
Փաշինյանն ու Ալիևն ասում են՝ խաղաղություն է հաստատված․ եթե այդպես է՝ ինչո՞ւ պայմանագիրը չի ստորագրվում․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:27
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
22.04.2026 | 20:21
Ավանի անձավաբուժարանը հոսանքազրկվել է. փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու
22.04.2026 | 20:14
Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. «Վեոլիա ջուր»
22.04.2026 | 20:00
Ինչու Հայաստանը չի ստանում իր միլիոնները․ ովքեր են «Շանսի-Նաիրիտ»-ի գործարքի հետևում
22.04.2026 | 19:53
Ադրբեջանում դատարանը ռուս ծրագրավորողին 4 տարվա ազատազրկման է դատապարտել
22.04.2026 | 19:46
Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն
22.04.2026 | 19:38
«Երևանի գինու օրերը» և խորհրդարանական ընտրությունները կհամընկնեն․ ինչո՞ւ փառատոնի օրերը չեն փոխվել
22.04.2026 | 19:30
Անհամաչափ ուժի կիրառում, անպատժելիություն․ ինչ է ասված ՀՀ ոստիկանության մասին միջազգային զեկույցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 19:19
Բռնության նոր դեպք ավտոբուսում
22.04.2026 | 19:10
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է արել ջահերով երթի վերաբերյալ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.04.2026 | 19:00
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ծպտուն չի հանում, սուս մնալով չի լինի խաղաղություն․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 18:56
Ավտոբուսի վարորդին դանակահարած ուղևորը ձերբակալվել է
22.04.2026 | 18:45
Ապրիլի 24-ին Գարեգին Բ-ն կայցելի Ծիծեռնակաբերդ, հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ

-Պարո՛ն Հարությունյան, նախ ճշտեմ՝ Դուք աջակցո՞ւմ եք այսօր փողոցում գտնվող ընդդիմությանը։

-Այո՛։

-Ասացեք խնդրեմ՝ ինչո՞վ է տարբերվում Ղարաբաղի հարցով, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով նրանց մոտեցումը գործող իշխանություններից կամ արդյո՞ք գոյություն ունի որևէ ծրագիր։

-Ես կարծում եմ՝ ակնհայտ է տարբերությունը և սկզբունքային մոտեցումներում տարբերությունն է ակնհայտ։ Այսօր, կարծեք թե, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն հարցադրումը, որ գործող իշխանությունն ակնհայտորեն համոզված է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում այլընտրանք, քան Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում, չկա, չեն տեսնում։ Իրենք այդպես են համարում։ Ընդ որում, եթե սկզբնական փուլում՝ այս տարվա սկզբներին Նիկոլ Փաշինյանն ինչ-որ քողարկված ձևերով է երբեմն ներկայացնում այդ թեզը, ուրեմն՝ վերջերս շատ հստակ, աներկբա, առանց երկակի մեկնաբանությունների տեղիք թողնելու հստակ հայտարարեց, որ Ղարաբաղը տեսականորեն անգամ Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու որևէ շանս չունի։

․․․ քանի որ 2016-ին բանակցություններում տեղի է ունեցել աղետ, և համանախագահները միջանկյալ կարգավիճակի հարցը հանել էին երեք առաջարկներից»,- այս ասելով՝ Փաշինյանը հղում էր անում 2016 թվականին այդ արտահայտությունն անելիս։

-Քանի որ 2019 թվականի հուլիսին Ռուսաստանի ԱԳՆ-ի միջոցով համանախագահողների առաջարկը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնպես մերժվել էր։ Եթե «քանի որ»-ով ենք խոսում, ուրեմն՝ եկեք բոլոր «քանի որ»-ները դնենք։ Հետևաբար՝ այդ ելույթը, այդ խոսքը, որտեղ նա ասում էր, որ «Ղարաբաղը նույնիսկ տեսականորեն Ադրբեջանի կազմից դուրս չի կարող գտնվել», հաջորդը, որ միջազգային հանրությունը շատ հստակ ակնկալում է մեզնից Ղարաբաղի կարգավիճակի նշաձողի իջեցում, իսկ իջեցումն այլ կերպ, քան Ադրբեջանի կազմում նրա ինչ-որ մի կարգավիճակն է, որը որևէ մեկը չի պատկերացնում։ Ընդ որում, իբր թե, միջազգային հանրությունն այդ կերպ, հիշո՞ւմ եք՝ ասում էր՝ միջազգային հանրությունն ասում է՝ հակառակ պարագայում ձեզ ոչնչով չենք օգնի։ Այսինքն, իբր թե, մենք այդ կերպ կհասնենք խաղաղության, անշրջելի լուծման։

Բայց նույն Փաշինյանն այդ նույն ժամանակահատվածում պնդում էր, որ Ադրբեջանն առիթը բաց չէր թողնում լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու, հետևաբար՝ ոչ միայն Արցախի հայության հանդեպ, այլ նաև Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ իր հավակնությունները հրապարակավ ներկայացնելով։ Նույն Փաշինյանն արձանագրում էր, որ Ղարաբաղի հայության անվտանգությունը սպառնալիքի տակ է, որովհետև Ադրբեջանը պատրաստ է հայաթափել և էթնիկ զտումներ անել։ Ուրեմն ստացվում է՝ մի կողմից մենք ակնհայտ տեսնում ենք, թե ինչ սպառնալիքների առջև կկանգնի Արցախի հայությունը, եթե նրա կարգավիճակի նիշն իջեցնենք, կամ եթե գտնում ենք, որ նա տեսականորեն չի կարող գտնվել Ադրբեջանի կազմից դուրս, մենք տեսնում ենք, թե ինչ կլինի Արցախի հայության հետ, մյուս կողմից՝ գնում ենք այդ ճանապարհո՞վ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսնանյութում։

Ռոբերտ Անանյան