Ֆինանսների նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ

Լուրեր

12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ ֆինանսերի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մայիսի 4-ին, հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակվության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը. տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Տիգրան Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԵՄ գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ-ում մակրոտնտեսական ներկա իրավիճակը և անդրադարձել տարածաշրջանային զարգացումների համատեքստում հնարավոր ռիսկերին և ազդեցություններին ՀՀ տնտեսության վրա:

Դեսպան Վիկտորինն ընդգծել է, որ ԵՄ-ն մշտապես կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ է շարունակել աջակցության տրամադրումը ՀՀ կառավարությանն ու ներկայացրել է ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ մանրամասներ: Տիկին Վիկտորինն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ-ԵՄ համագործակցության ամրապնդմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված՝ Կառավարության ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առանցքային այնպիսի հարցերի, ինչպիսիք են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, իրականացվող ոլորտային բարեփոխումների բովանդակությունն ու նպատակները: