Թուրքիայի տնտեսությունը մոտ է պայթելուն․ ընդդիմության խոսնակ

Լուրեր

12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի կառավարության քաղաքականությունը տնտեսության մեջ պայթյուն է առաջացնելու: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարարի նախկին տեղակալ, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խոսնակ Ֆաիկ Օզթրաքը։

Cumhurriyet-ին տված հարցազրույցում Օզթրաքը նշել է, որ Թուրքիայում ներկայիս գնաճը աշխարհում ամենաբարձրն է։

Նա նշել է, որ կառավարության՝ արժույթով պաշտպանված ավանդների սխեման, որը ներդրվել է անցյալ տարվա վերջին արժութային ճգնաժամի ժամանակ լիրայի կայունացման համար, «տարօրինակ է և չափազանց վտանգավոր» ու գանձապետարանի վրա միլիարդներ է արժենում, մինչդեռ կառավարությունը նաև հրաժարվում է հարկերից։

«Տարօրինակ բաներ են արվում, որոնք խաղահրապարակ են ստեղծում մինչև ընտրությունները։ Այս առումով նրանք հսկայական քանակությամբ արտարժույթ են վաճառում Կենտրոնական բանկի հետին դռնով։ Դա նման է դույլի մեջ ջուր լցնելուն, որի տակը անցք կա»,- ասել է Օզթրաքը։

Ըստ ընդդիմադիր գործչի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է նաև որոշում՝ ով գնի արտարժույթ, ով ներդրում անի և ով վարկ ստանա։

«Այն ինչ-որ տեղից կպայթի ու դոմինոյի արդյունք կունենա»,- ասել է Օզթրաքը։

Էմմա Չոբանյան