ԵՄ-ն ցանկանում է ռուսական գազը փոխարինել աֆրիկականով․ Bloomberg
Քաղաքականություն
03.05.2022 | 20:43Ռուսական գազի ներմուծումը փոխարինելու և Ռուսաստանից կախվածությունը գրեթե երկու երրորդով նվազեցնելու համար այս տարի ԵՄ-ն նախատեսում է ակտիվացնել համագործակցությունն Աֆրիկայի հետ։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Մասնավորապես, Նիգերիան, Սենեգալը և Անգոլան առաջարկում են բնական հեղուկ գազի չօգտագործված ներուժը:
Գործակալության տվյալներով՝ մայիսի վերջին Եվրահանձնաժողովը կարող է փաստաթուղթ ընդունել արտաքին էներգետիկ համագործակցության ընդլայնման մասին։ Բրյուսելը ցանկանում է նաև Եգիպտոսի և Իսրայելի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ Եվրոպա հեղուկ բնական գազի մատակարարումների ավելացման համար։
Տաթև Ֆռանգյան