Կրեմլը հայտնել է Պուտինի և Մակրոնի բանակցությունների բովանդակության մասին

Լուրեր

14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը Մակրոնին տեղեկացրել է «Դոնբասի պաշտպանության և «Ազովստալ»-ից խաղաղ բնակչության տարհանման հատուկ գործողության ընթացքի մասին»։ Նա նաև ներկայացրել է Կիևի հետ բանակցությունների հիմնարար մոտեցումներն ու նշել, որ Մոսկվան բաց է երկխոսության համար։

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ ՌԴ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ԵՄ անդամ երկրներն անտեսում են Ուկրաինայի անվտանգության ուժերի ռազմական հանցագործությունները»։ Արևմուտքը, նրա խոսքով, կարող է օգնել դադարեցնել այդ վայրագությունները՝ համապատասխան ազդեցություն գործադրելով Կիևի իշխանությունների վրա, ինչպես նաև դադարեցնելով զենքի մատակարարումն Ուկրաինային:

Էմանուել Մակրոնն իր հերթին մտահոգություն է հայտնել համաշխարհային պարենային անվտանգության վերաբերյալ: Պուտինն արձագանքել է՝ ասելով, որ դրա հետ կապված խնդիրներն «առաջանում են առաջին հերթին Արևմուտքի պատժամիջոցների պատճառով»։

Տաթև Ֆռանգյան