Ընդդիմության հանրահավաքին զուգահեռ սահմանին մեծ տրամաչափի զենք է կիրառել Ադրբեջանը. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ընդդիմության սկսած պայքարին և ոստիկանության գործողություններին:

Դիտարկմանը, թե ոստիկանությունը «բոքսում է» ցուցարարներին, ԱԺ նախագահը կոչ արեց լեքսիկոնից հանել «ոստիկանությունը բոքսում է» արտահայտությունը։

«Մի կոնկրետ դեպքն ընդհանարացնելն ու հոգնակի թվով ներկայացնելը պատիվ չի բերում լրատվամիջոցին և լրագրողներին»,- նշեց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը ոստիկանության գործողությունները գնահատեց համաչափ և շնորհակալություն հայտնեց, որ պահպանում են մյուս քաղաքացիների իրավունքները ու թույլ չեն տալիս «փոքր միջոցառումները» խանգարեն մյուս քաղաքացիներին։

ԱԺ նախագահն ընդգծեց, թե ընդդիմության հանրահավաքի հենց առաջին օրը  սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ։

«Հետևությունները թողնում եմ ձեզ, գրեթե միշտ մեր ընդդիմության գործողությունները համընկնում են կա՛մ ամենակարևոր այցերի հետ, կա՛մ համընկնում են սահմանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է»,- նշեց Սիմոնյանը։

Այդուհանդերձ, ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանի մատնանշած ժամանակահատվածում Հայաստանի ՊՆ-ն ադրբեջանական կողմից խոշոր տրամաչափի զենքով հրադադարի խախտման որևէ դեպքի մասին չի բարձրաձայնել։

Մանրամասները՝ տեսանյութում: