ՀՀ-ում կան բազմաթիվ «քաղաքական կուսակցություն» անունով կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից․ Վիգեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

«Այն փոփոխությունները, որ կատարվել է կուսակցությունների մասին օրենքում,  ունեցել է շատ կարևոր նշանակություն, որովհետև հայտնի է կուսակցությունների կարևոր դերը ժողովրդավարական համակարգերում»,- այսօր ԱԺ քառօրյա նիստում այս կարծիքն արտահայտեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և շեշտեց, որ կուսակցությունները պետք է պաշտպանված լինեն արտաքին և ներքին ճնշումներից։

«Եթե կուսակցությունը ունի արտաքին և ներքին ճնշում՝ դեստրուկտիվ դերակատարում է ստանում զարգացնել, որի ականատեսն ենք մենք հիմա մեր հասարակությունում։ Այդ այլասերված երևույթները խոչընդոտում են հասարակության, պետության նորմալ ընթացքին»,- ասաց Վիգեն Խաչատրյանը և պարզաբանեց, որ արտաքին ճնշում ասելով՝ հասկացվում է արտաքին ֆինանսավորումը։

Պատգամավորի կարծիքով՝ այս առումով Հայաստանում կան բազմաթիվ հայտնի և ոչ հայտնի քաղաքական կուսակցություն անունով կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից։

«Ես կարծում եմ՝ համապատասխան օրենքը պիտի սկսի գործել և սրան պետք է լուրջ ուշադրություն դարձնել: Ներքին ճնշումն էլ մեկ անհատի կողմից ֆինանսավորվող կուսակցությունների մասին է, որը ևս բերում է դեստրուկտիվ զարգացումների»,- նշեց Խաչատրյանը՝ հավելով, որ այս երևույթներն աստիճանաար պետք է վերացնել:

Մանրամասները՝ տեսանյութում։