Էրդողանի գործընկեր Բահչելին Զելենսկիին խորհուրդ է տվել հարգանքով խոսել Թուրքիայի և նրա կառավարության մասին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Անկարային քննադատող հայտարարությանը և խուրհուրդ տվել նրան՝ հարգանքով խոսել Թուրքիայի մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Ի դեպ, Բահչելիի կուսակցությունը Էրդողանի իշխող ուժի կոալիցիոն գործընկերն է։

«Զելենսկին պետք է օգտագործի շատ հարգալից տոն թուրք ժողովրդի, թուրքական պետության և Թուրքիայի կառավարության նկատմամբ։ Այսօր Թուրքիան միակ երկիրն է, որը ձգտում է կարգավորել պատերազմը Ստամբուլյան գործընթացի օգնությամբ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը դա իրականացնում է ավելի քան 40 երկրների ղեկավարների հետ շփումների միջոցով։ Զելենսկին պետք է մեր ազգին վստահի, ոչ թե Հունաստանին»,- ասել է Բահչելին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել էր Հունաստանին և Թուրքիային, որոնք հյուրընկալում են ռուս զբոսաշրջիկներին, կոչ անելով հրաժարվել երկակի ստանդարտներից։

«Ռուսական զբոսաշրջությունը շատ ու շատ տարիներ է, ինչ մեծ գումարներ է բերում Հունաստանին։ Մենք կարծում ենք, որ նրանք արյան վրա են վաստակում։ Նույն իրավիճակն է Թուրքիայում։ Թուրքիան մի կողմից հանդես է գալիս որպես միջնորդ և կարևոր քայլերով աջակցում է Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ մենք տեսնում ենք զբոսաշրջային երթուղիների մշակում հատուկ ռուսական զբոսաշրջության համար։ Դա անհնար է, եթե մենք ցանկանում ենք ունենալ բարեկամական հարաբերություններ»,- ասել է Զելենսկին։

Էմմա Չոբանյան