Զելենսկին Թուրքիային և Հունաստանին մեղադրել է ՌԴ-ի հետ կապված երկակի ստանդարտներ կիրառելու համար

Լուրեր

20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Հունաստանին և Թուրքիային, որոնք հյուրընկալում են ռուս զբոսաշրջիկներին, կոչ աելով հրաժարվել երկակի ստանդարտներից։ Այս մասին նա հայտարարել է Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է Korrespondent-ը։

«Ռուսական զբոսաշրջությունը շատ ու շատ տարիներ է, ինչ մեծ գումարներ է բերում Հունաստանին։ Մենք կարծում ենք, որ նրանք արյան վրա են վաստակում։ Նույն իրավիճակն է Թուրքիայում։ Թուրքիան մի կողմից հանդես է գալիս որպես միջնորդ և կարևոր քայլերով աջակցում է Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ մենք տեսնում ենք զբոսաշրջային երթուղիների մշակում հատուկ ռուսական զբոսաշրջության համար։ Դա անհնար է, եթե մենք ցանկանում ենք ունենալ բարեկամական հարաբերություններ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը կարծում է, որ դրանք երկակի ստանդարտներ են, և պետք է ընտրություն կատարել։

Տաթև Ֆռանգյան