Աշխատանքային իրավունքները ո՞ր ոլորտներում են խախտվում․ շուրջ 17 միլիոն դրամի տուգանք է սահմանվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում աշխատանքային, ներառյալ աշխատողների առողջության ու անվտանգության պահպանման իրավունքների խախտման տեսանկյունից, ռիսկային ոլորտներն են հանքարդյունաբերությունը, շինարարությունը, ցամաքային տրանսպոտի, առևտրի ոլորտները: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը:

Նրա հավաստմամբ՝ դիտարկումները ցույց են տալիս, որ առավել հանդիպող խախտումներն են աշխատանքային պայմանագիր կքնելու, վերջնահաշվարկ կատարելու, աշխատավարձերը ժամանակին վճարելու պահանջները, աշխատանքային պայմանագիրը լուծելու օրենքով սահմանված ընթացակարգերը չպահպանելը:

«2021 թվականին տեսչական մարմնի կողմից հարցուցվել է 532 վարչական վարույթ, որոնցից 255-ը՝ իրենց նախաձեռնությամբ, մնացածը՝ դիմումների հիման վրա:  Տեսչական մարմնի կողմից խախտումները վերացնելու համար տրվել է 112 կարգադրագիր-հանձնարարական: Հարուցված վարչական վարույթներից  292-ը կարճվել են, որոնցից 86-ը՝ դիմումից հրաժարվելու հիման վրա: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմումատուները հիմնականում դիմումներից հրաժարվել են այն պատճառով, որ վարչական վարույթի ընթացիկ փուլում գործատուներն ինքնակամ վերականգնել են խախտված իրավունքները, հետևաբար վերացել է վարչական ակտ ընդունելու անհրաժեշտությունը:

Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 163 որոշում, որոնցից 25-ը եղել են նախազգուշացումներ, մնացած դեպքերով սահմանվել է 24 մլն 400 հազար դրամի տուգանք»,- նշեց Հակոբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ 2022 թվականի առաջին եռամսյակում ԱԱՏՄ-ն հարուցել է 322 վարչական վարույթ, որոնցից 229-ը տեսչական մարմնի նախաձեռնությամբ, մնացածը ստացված դիմումների հիման վրա: Նշանակվել է շուրջ 17 մլն դրամի տուգանք»:

Մանրամասները՝ տեսանյութում։