Բունդեսվերը մտադիր է ստեղծել գնացք-հոսպիտալներ
Քաղաքականություն
01.05.2022 | 18:40Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է Բունդեսվերի համար մշակել Ice 3neo մոդելի արագընթաց գնացք-հոսպիտալներ, փոխանցում է DW-ն։
Ինչպես հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը, այն հնարավոր կլինի օգտագործել վիրավորներին, ինչպես նաև ծանր հիվանդներին տեղափոխելու համար, որոնք վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի կարիք ունեն։ Անհրաժեշտության դեպքում 30 նստատեղերը կարող են փոխարինվել համապատասխան մահճակալներով:
Նման կերպ կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում բունդեսվերն օգտագործել է «թռչող հոսպիտալներ»։