ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է հավաքի մասնակիցներին
Հասարակություն
01.05.2022 | 14:54ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր կազմակերպված հանրահավաքի առնչությամբ։
Հաղորդագրության մեջ նշված է․
«ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ։ ՀՀ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել վերը նշված նորմի պահանջները, ինչը բխում է հասարակական անվտանգության շահերից»։