ՀՀ-ում աշխատողների 16.7%-ը չունի աշխատանքային պայմանագիր․ ՄԻՊ

Լուրեր

16.07.2026 | 14:35
«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
16.07.2026 | 14:24
Հանցավոր խումբը, ըստ ՔԿ-ի, 538 մլն դրամ է հափշտակել և լվացել գումարները
16.07.2026 | 14:15
Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է համայնքին, շարունակելու է գործել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:11
Ուկրաինայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի հրաժարականի դեմ․ ՏԵԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:01
Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16.07.2026 | 13:53
Ուկրաինայի Ռադան Սերգեյ Կորեցկիին հաստատել է վարչապետի պաշտոնում
16.07.2026 | 13:46
5 մլրդ դրամի պարգևավճար․ ինչպես է բաժանվել գումարը գերատեսչությունների միջև
16.07.2026 | 13:38
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
16.07.2026 | 13:27
Հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից Հայաստանը «բավարար չափով» կատարել է միայն 6-ը․ ԳՐԵԿՈ-ն նոր զեկույց է հրապարակել
16.07.2026 | 13:16
Ընտանեկան բռնության կանխարգելումը պահանջում է համակարգված և շարունակական աշխատանք․ ՄԻՊ
16.07.2026 | 13:08
Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
16.07.2026 | 12:58
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է
16.07.2026 | 12:57
Ինչպես տնտեսվարողները ձուկ և ձկնամթերք կարտահանեն եվրոպական շուկա․ պարզաբանում է Պապոյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:48
ԵՄ շուկա արտահանելիս՝ տնտեսվարողները չեն վճարի մաքսատուրքեր․ խոսքը լայն ապրանքատեսակների մասին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:37
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Էնգելսը․ թիրախում ռազմական օդանավակայանն է
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը
շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի առթիվ։

ՄԻՊ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ՝ նրա ուղերձում ասվում է․

«Այսօր աշխատանքի օրն է, որը խորհրդանշում է 19-րդ դարի վերջին մեկնարկած աշխատանքային իրավունքների պաշտպանության համար պայքարող աշխատավորների շարժումն ու պահանջատիրությունը։
Սակայն հայկական բազմադարյա մշակույթն ու գրականությունը հարուստ են աշխատանքն ու աշխատավորին գովերգող ու փառաբանող ստեղծագործություններով։

Աշխատանքը ներկայացվում է որպես կենարար բարիք ու օրինակելի առաքելություն, իսկ հանրության կոլեկտիվ ջանքը՝ որպես պետության կառուցման ու ամրապնդման երաշխիք։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ուսումնասիրությունները վկայում են, որ մեր երկրում հիմա էլ առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ։

2021 թվականի ընթացքում «ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակ» խորագիրը կրող հարցմամբ պարզվել է, որ հարցվածների 16.7%-ը չունի աշխատանքային պայմանագիր, իսկ ևս 13.9%-ի դեպքում տրվել է միայն աշխատանքի ընդունման հրաման։

Այլ կերպ ասած, աշխատանքային հարաբերությունների իրավական ամրագրման կայուն պրակտիկայի բացակայության պատճառով աշխատողները շարունակում են զրկված մնալ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված երաշխիքներից ու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հասանելիությունից:

Շարունակում է խնդրահարույց մնալ արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովման հարցը: Հարցվողների 7.2%-ը նշել է, որ ամեն օր իրականացնում է արտաժամյա աշխատանք, սակայն այդ աշխատանքի դիմաց հավելավճար ստանում է այն երբևէ իրականացնողների միայն 28.4%-ը։

Աշխատանքում առողջության համար վտանգավոր կամ վնասակար գործոնների ազդեցության բարձր մակարդակի առկայության մասին հարցվողները նշել են հատկապես պաշտպանության, շինարարության, վերամշակող արտադրության, առողջապահության ոլորտներում աշխատողները:

Առաջնահերթ է շարունակում մնալ բոլոր աշխատողների համար աշխատանքային հավասար հնարավորություններ ապահովելուն միտված գործողությունների անհրաժեշտությունը՝ սկսած աշխատավայրի ֆիզիկական հարմարեցումից մինչև մտածելակերպի ու աշխարհայացքի փոփոխություն:
Ուստի, անհրաժեշտ է շարունակել ջանքերն աշխատանքային իրավունքների վերաբերյալ անձանց իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Պետությունը պետք է ապահովի ու զարգացնի աշխատողներին իրավախորհրդատվություն և ուղղորդում տրամադրող ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ լավագույնս օգտագործելով հասարակական կազմակերպությունների ու արհմիությունների ներուժը։

Շնորհավորում եմ աշխատանքի օրվա առթիվ և մաղթում բոլորին փնտրել, ստեղծել ու գտնել օգտակար աշխատանքի ու զբաղվածության միջոցով սեփական ներուժը լավագույնս իրացնելու հնարավորություններ»։