Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգության խնդիրներին

Լուրեր

18.05.2026 | 15:37
Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի
18.05.2026 | 15:28
«Մանրամասները կքննվեն»․ Ավանեսյանը՝ ՔՊ-ի պաստառը պոկած և հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 15:19
Թրամփի հատուկ դեսպանը ժամանել է Գրենլանդիա՝ մասնակցելու բիզնես համաժողովի
18.05.2026 | 15:10
Փաշինյանի հասցեին սպառնալիքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել // 10 մլն-ի արտահանում՝ Ադրբեջանից ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 15:02
Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլի եզրափակիչում
18.05.2026 | 14:48
Ընտրված խափանման միջոցը և մեղադրանքը եղել են անհիմն և ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու դեպքի մասին
18.05.2026 | 14:35
Մեսիի գոլն ու ասիստը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 14:30
Կաննի կինոփառատոնում ցուցադրել են Փելեշյանի վերականգնված հինգ ֆիլմերը
18.05.2026 | 14:21
«Ղարաբաղից թռածների լեզուները կիլոմետր ա. թող սսկվեն ու լլկվեն տեղները». Ավինյանը` Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 14:12
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանը պատասխանել է ԱՄՆ-ի վերջին առաջարկին
18.05.2026 | 14:03
Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
18.05.2026 | 13:54
Ֆիզիկական սպառնալիք ա, պոլերով ենք տալու, սատկացնելու ենք դրանց. Փաշինյանը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:47
Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե՝ ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում է
18.05.2026 | 13:42
ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտնել են ԱԹՍ-ների հարվածների մասին
18.05.2026 | 13:34
«Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա». Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Վահագն Խաչատուրյանն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կծառայեցնի Հայաստանի զարգացման գործին:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և իր աջակցությունը հայտնելով Արցախին՝ կարևորել բոլոր հայերի միասնականությունն ու նվիրվածությունը։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը, որը նվիրված է եղել Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիներին:

Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական հարցերին, արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերին, Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, անվտանգության խնդիրներին և մի շարք այլ հարցերին: