Հայ ծանրորդները վերջին հավաքը կանցկացնեն Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլում
Հայ ծանրորդները Ծաղկաձորում ավարտել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի հերթական ուսումնամարզական հավաքը:
Մարզիչներն առավելապես ուշադրություն են դարձրել անհատական մարզումներին։
Հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանի տեղեկություններով՝ ծանրորդների վնասվածքները գրեթե բուժվել են: Մայիսի 3-ից հավաքականը նախապատրաստությունը կշարունակի Աբովյանի մարզահանգրվանում:
Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է մայիսի 28-ին՝ Ալբանիայում։