ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ասել է, որ Դաշինքը դրական է գնահատում Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի սերտ համագործակցությունը

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Բաքվում ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային, գրում են տեղական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Հասանովը Կոլոմինային է ներկայացրել Արցախի գրավյալ տարածքներում իրականացվող աշխատանքների, Հայաստանի և Ադրբեջանի ներկա սահմանային իրավիճակի մասին։ Նա նաև ընդգծել է Ադրբեջանի հաջող համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և կարևորել համագործակցության հետագա զարգացումը։

«Կոլոմինան իր հերթին դրական է գնահատել ադրբեջանական բանակի սերտ համագործակցությունը Թուրքիայի ԶՈՒ-ի հետ և ընդգծել, որ այդ համագործակցությունը նշանակալի ներդրում ունի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններում»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հավելենք, որ Կոլոմինան նախօրեին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։

Ավելի վաղ Կոլոմինայի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Երևան։

Էմմա Չոբանյան