Երուսաղեմում բախումների հետևանքով ավելի քան 40 մարդ է տուժել

Լուրեր

15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երուսաղեմում Տաճարի լեռան վրա պաղեստինցի ցուցարարների և իսրայելական անվտանգության ուժերի միջև նոր բախումների հետևանքով տուժել է 42 մարդ, նրանցից 22-ը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Պաղեստինի Կարմիր մահիկի կոմիտեն, գրում է DW-ի ուսական ծառայությունը։

Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ անկարգությունները տեղի են ունեցել Ալ-Աքսա մզկիթի տարածքում. «ջարդարարները» քարեր և հրկիզվող նյութեր են նետել Լացի պատի ուղղությամբ։ AFP-ի թղթակիցը հայտնել է, որ Իսրայելի անվտանգության ուժերը պատասխանել են ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով։ Առավոտյան աղոթքից հետո իրավիճակը մի փոքր հանդարտվել է։

Իսրայելցիների և պաղեստինցիների միջև լարվածությունը վերջին տարիներին սրվել է։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ալ-Աքսա մզկիթի մոտ բախումների հետևանքով ավելի քան 250 մարդ է տուժել։ Մարտի վերջից 14 իսրայելցիներ մի շարք ահաբեկչությունների զոհ են դարձել։

Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելական զորքերի գործողությունների հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել, այդ թվում՝ հարձակումների մի քանի ենթադրյալ հեղինակներ։

Տաթև Ֆռանգյան