Ալիևը հայտարարել է, թե ՌԴ-ի հետ դաշնակցային հռչակագիրն արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական շահերը

Լուրեր

18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:18
Նոր կաթողիկոսական ընտրություններ պետք է կազմակերպենք. կարգալույծ հռչակված Տեր Արամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Բաքվում միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Բաքվի և Մոսկվայի հարաբերություններին՝ նշելով, որ երկու երկրները համագործակցում են հարցերի լայն շրջանակի շուրջ, և որ 2022թ․ փետրվարին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը լիովին համապատասխանում է Բաքվի շահերին, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրն արտացոլում է մեր ռազմավարական շահերը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն է, գործընկերը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի գործում, որի խաղաղապահներն այսօր գտնվում են Ղարաբաղում։ Կան այլ հարցեր ևս, որոնց շուրջ մենք համագործակցում ենք արդեն շատ տարիներ՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային և այլն»,- ասել է Ալիևը։

Նա նաև ընդգծել է, որ Բաքուն համագործակցում է Ռուսաստանի հետ նաև ռազմական ոլորտում, մասնավորապես, սպառազինություն ու զինտեխնիկա գնում է։

«Բացի այդ, մենք Ռուսաստանից գնում ենք շատ զինտեխնիկա, իհարկե, շուկայական գներով՝ ի տարբերություն Հայաստանի, որն այդ զենքերն «անվճար է» ստացել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև խոսել է Թուրքիայի հետ կնքված «Շուշիի հռչակագրի» մասին՝ նշելով, որ այն երկու երկրների և ժողովուրդների միջև եղբայրության և համագործակցության վառ օրինակ է։
«Այդ փաստաթղթով մենք ձևակերպեցինք մեր համագործակցությունը բոլոր ձևաչափերում։ Ստորագրելով «Շուշիի հռչակագիրը»՝ մենք հայտարարեցիքն ամբողջ աշխարհին Թուրքիայի հետ մեր միասնության մասին, ինչպես խոսքով, այնպես էլ գործով»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Թուրքիան և Ադրբեջանը դաշնակիցներ են բոլոր ուղղություններում, այդ թվում՝ ռազմական և ռազմարդյունաբերության ոլորտում։

Էմմա Չոբանյան