Էրդողանը 2018թ․ լրագրող Խաշոգջիի սպանությունից ի վեր առաջին անգամ մեկնել է Սաուդյան Արաբիա

Լուրեր

19.05.2026 | 19:58
23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը
19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
19.05.2026 | 19:33
Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել. փաստաբանը՝ Օսիպյանի մասին
19.05.2026 | 19:17
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:56
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:45
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գյումրիում․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է գահաժառանգ արքայազնի հետ։ Սա Էրդողանի առաջին այցն է Սաուդյան Արաբիա՝ 2018 թվականին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունի ի վեր, որը լարվածություն էր առաջացրել երկրների հարաբերություններում, գրում է Al Jazeera-ն։

Սաուդյան Արաբիայի պետական SPA լրատվական գործակալությունը հրապարակել է լուսանկարներ, որոնցում թուրք առաջնորդը գրկել է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին, որն էլ ըստ ԱՄՆ հետախուզության՝ հավանություն է տվել Խաշոգջիի դեմ դավադրությանը, ինչը Էր Ռիադը հերքում է: Էրդողանի և Սալմանի ջերմ գրկախառնությունն ազդակներ է տալիս, որ երկու երկրների միջև նախկին սառը հարաբերությունները ջերմանում են:

Թուրքական պետական լրատվամիջոցների կողմից հրապարակված նկարներում երևում է նաև թագաժառանգ արքայազնի հոր՝ Սալման թագավորի հետ առանձնազրույցը։ Այնուհետև Էրդողանն այցելել է Մեքքայի Մասջիդ ալ-Հարամ (Մեծ մզկիթ)։

Նախքան Սաուդյան Արաբիա մեկնելը Էրդողանն ասել է, որ հույս ունի «նոր դարաշրջան սկսել» երկկողմ հարաբերություններում:

«Մենք կարծում ենք, որ համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ պաշտպանության և ֆինանսական ոլորտներում, բխում է փոխադարձ շահերից»,- նշել է Էրդողանը։

Հավելենք, որ լրագրող Խաշոգջին սպանվել է 2018 թվականին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, ըստ թուրքական կողմի՝ սաուդցի գործակալների կողմից։

Հավելենք, որ երկու երկրների հարաբերությունների բարելավման համար այս ամիս ավելի վաղ Ստամբուլի դատարանը հեռակա դադարեցրել է Սաուդյան Արաբիայի 26 կասկածյալների դատավարությունը, որոնք կապված են Խաշոգջիի սպանության հետ, և գործը փոխանցել Էր Ռիադին:

Էմմա Չոբանյան