Կիևի հրթիռակոծության հետևանքով մահացել է «Ազատություն» ռադիոկայանի պրոդյուսերը

Լուրեր

08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
08.06.2026 | 11:06
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
08.06.2026 | 10:57
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով
08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
Բոլորը

Երեկ Կիևի գնդակոծության հետևանքով զոհվել է «Ազատություն» ռադիոկայանի պրոդյուսեր Վերա Գիրիչը։ Հրթիռը դիպել է այն տանը, որտեղ նա ապրում էր։ Կնոջ դին հայտնաբերվել է այսօր, ՈւՆԻԱՆ-ի հաղորդմամբ՝ հայտնել են մահացածի գործընկերները։

Խմբագրությունից պատմել են, որ Վերա Գիրիչն «Ազատություն» ռադիոկայանի Կիևի բյուրոյում աշխատանքի է անցել 2018 թվականի փետրվարի 1-ից։ Մինչ այդ, նա աշխատել է ուկրաինական առաջատար հեռուստաալիքներում։

Ապրիլի 28-ին Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է Կիևում նոր հզոր պայթյունների մասին։ Այնուհետև հայտնի է դարձել, որ հրթիռային հարվածներ են հասցվել Շևչենկոյի թաղամասի բնակելի շենքին։ Ռուսաստանը թևավոր հրթիռներով Կիևին հարվածել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցի ժամանակ։

Երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է հրթիռակոծումը՝ նշելով, որ «իրավիճակի սրացումը տեղի է ունեցել ամենավատ սցենարով»։ ԵՄ-ն ցնցված է Կիևին Ռուսաստանի Դաշնության հարվածներից, որտեղ գտնվում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Բուլղարիայի վարչապետը։

Ըստ վերջին տեղեկությունների՝ հրետակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։

Տաթև Ֆռանգյան