ԵԱՀԿ-ն հայտարարել է Ուկրաինայում առաքելության փակման մասին

Լուրեր

16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ձեռնամուխ է լինում Ուկրաինայում հատուկ դիտորդական առաքելության փակմանը։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարությունում։ Որոշման մասին հայտարարել են ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն և կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտը։

«Սա դյուրին որոշում չէ: Մենք մասնակից պետությունների հետ քաղաքական երկխոսության միջոցով ուսումնասիրել ենք բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի հասնենք հատուկ դիտորդական առաքելության մանդատի երկարացմանը, սակայն Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը մեզ այլ ելք չթողեց, քան քայլեր ձեռնարկել առաքելությունը փակելու համար»,- որոշումն այսպես է մեկնաբանել լեհ նախարարը։

Միաժամանակ, Ռաուն նշել է, որ ԵԱՀԿ-ն կձգտի շարունակել իր գործունեությունը երկրում՝ համաձայն մանդատով ստանձնած պարտավորությունների։

Իր հերթին, Շմիդտն ընդգծել է, որ առաքելությունը վերջին ութ տարիների ընթացքում կենսական դեր է խաղացել Ուկրաինայում և ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն ամեն ինչ կանի առաքելության անդամներին ռուսական գերությունից ազատելու համար։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ անվտանգության ներկայիս միջազգային կառույցներն անզոր են կանխելու Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։ Այս առումով ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին պետք է փոխարինեն ավելի արդյունավետ կազմակերպություններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ռուսական ուժերը Լուգանսկում և Դոնեցկում գերի են վերցրել ԵԱՀԿ դիտորդական առաքելության մի շարք անդամների։ Հաղորդվում է նաև առաքելության անձնակազմին ուղղված սպառնալիքների մասին:

Տաթև Ֆռանգյան