Թուրքական «Բայրաքթար»-ով Ուկրաինան ռմբակոծել է ՌԴ-ի խորքում գտնվող նավթապահեստները, նաև խորտակել «Մոսկվա» հածանավը․ Middle East Eye

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Թուրքիայի կողմից մատակարարված «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը ենթադրվում է, որ օգտագործվել է Ուկրաինայի կողմից երկուշաբթի Ռուսաստանի տարածքում գտնվող երկու նավթապահեստներին հարվածելու համար։ Միջադեպին ծանոթ աղբյուրը Middle East Eye-ին պատմել է, որ Թուրքիայի արտադրած BayraktarTB2-ն օգտագործվել է Մոսկվայից 370 կմ հարավ գտնվող Բրյանսկի ուղղությամբ հարձակման ժամանակ։

Այս վերջին հարձակումն ավելի նշանակալից է, քանի որ հաջողվեց անցնել Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը և թռչել Ռուսաստանի տարածք առնվազն 150 կմ խորությամբ:

Ռուսական պետական լրատվամիջոցները հայտնում էին, որ հրդեհը բռնկվել է Բրյանսկի նավթի պահեստում, որը 10,000 տոննա վառելիք է պաշարում։ Հաղորդվում էր նաև 5000 տոննա պարունակող ռազմական վառելիքի պահեստում երկրորդ հրդեհի մասին: Այս քաղաքը համարվում է ռուսական լոգիստիկ բազան Ուկրաինայում գործողությունների համար։

Սթիյն Միտցերը, որը սպառազինությունների փորձագետ է և ղեկավարում է հայտնի պաշտպանական Oryx բլոգը, MEE-ին ասել է, որ հարձակման ժամանակ Bayraktar TB2-ի օգտագործումը հավանական է՝ չնայած ուկրաինացիների կողմից կադրերի բացակայությանը:

«Պատճառը, որ դուք չեք տեսնում կադրեր, այն է, որ Ռուսաստանը դեռ հրթիռներ է արձակում այն բազաների ուղղությամբ, որտեղից գործում են TB2-ները։ Եթե նրանք կադրեր տեղադրեն, ապա Ռուսաստանը ճնշում կզգա՝ ավելի ուժեղ հակահարված հասցնելու»,- ասել է Միտցերը։

Ուկրաինական հարձակմանը ծանոթ աղբյուրը նաև լրատվամիջոցին հաստատել է, որ Bayraktar-ն իր դերն է խաղացել ապրիլի 14-ին Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հածանավի խորտակման գործում:

«Ուկրաինական «Նեպտուն» հականավային հրթիռը որոշակի ուղղորդման խնդիրներ ունի: TB2 Bayraktar-ը դա պետք է լուծեր նավը մատնանշելով»,- ասել է աղբյուրը։

Ուկրաինան և Թուրքիան սերտ պաշտպանական համագործակցություն ունեն։ «Բայրաքթար»-ներ արտադրող «Բայքար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, պատերազմից առաջ նաև գործարան էր կառուցում Ուկրաինայում։ Ուկրաինական ընկերություններն էլ արտադրում են TB2-ի շարժիչները, և Թուրքիան վերջին երկու տարվա ընթացքում Կիևին վաճառել է ավելի քան 20 «Բայրաքթար»: Վերջին երկու ամիսների ընթացքում Թուրքիայի և Լեհաստանի միջև հաճախակի թռիչքներն էլ ցույց են տալիս, որ Թուրքիան շարունակել է Կիևին մատակարարել «Բայրաքթար»-ներ։ Որոշ փորձագետներ կարծում են, որ ևս 6 կամ 12 անօդաչուներ են մատակարարվել, ինչպես պայմանավորվել էին մինչ պատերազմը:

Էմմա Չոբանյան