ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը» խորագրով միջոցառմանը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ապրիլի 25-ից 27-ը Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով միջոցառմանը,  որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնը «DCAF»։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Միջոցառման նպատակն է հարթակ ապահովել ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ենթարկվող անվտանգության ոլորտի վերաբերյալ քննարկումների համար։

Միջոցառման ընթացքում ՊՆ ներկայացուցիչներն անդրադարձել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և բարեվարքության ամրապնդման հարցերին, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ռազմավարական մոտեցումներին։ Պաշտպանության նախարարի տեղակալը շեշտել է, որ բարեվարքության ամրապնդումը և զինված ուժերի անձնակազմի իրավունքների ապահովումը գերատեսչության առաջնային ուղղություններից է, և պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրանց շարունակական բարելավմանը։