Պոդոլյակը չի բացառել, որ Ուկրաինան հարվածներ կհասցնի Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքներին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը Twitter-ում գրել է, որ Ուկրաինան ամեն կերպ պաշտպանվելու է ռուսական ռազմական ագրեսիայից, այդ թվում՝ հարվածներ հասցնելով ռուսական պահեստներին և բազաներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա ընդգծել է, որ «աշխարհը ճանաչում է այդ իրավունքը» և անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն խոսքերին, որ Ուկրաինան պետք է ինքը որոշի՝ հարվածներ կհասցնի արդյոք Ռուսաստանի ռազմական օբյեկտներին, թե` ոչ։

Պոդոլյակը նախօրեին հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին Ռուսաստանի սահմանամերձ շրջանների «ապառազմականացման» ինտենսիվությունը զգալիորեն կաճի։

«Հակամարտության նման ինտենսիվությունը, անկասկած, կազդի Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ շրջանների վրա»,- ասել է Պոդոլյակը։-Այնտեղ սրընթաց կմեծանան խուճապային տրամադրությունները։ Այնտեղ կոնֆլիկտային իրավիճակներ ի հայտ կգան։ Այնտեղ կպայթեն պահեստները։ Եվ սա միայն կխորանա»:

Հիշեցնենք, որ հինգշաբթի գիշերը Բելգորոդում հակաօդային պաշտպանության համակարգեր են գործարկվել, իսկ ավելի վաղ տարածաշրջանում՝ Ստարայա Նելիդովկա գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստն է հրդեհվել։

Ռուսաստանի արևելյան ՝ Բելգորոդի, Կուրսկի և Վորոնեժի շրջաններում, վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են պայթյուններն ու հրդեհները նավթի  և զինամթերքի պահեստներում։ Ուկրաինան դեռ չի ստանձնել այս միջադեպերի անմիջական պատասխանատվությունը։

Տաթև Ֆռանգյան