ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային տրամադրել են մոտ 8 մլրդ դոլարի ռազմական աջակցություն

Լուրեր

19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային տրամադրել են մոտ 8 մլրդ դոլարի ռազմական աջակցություն, հինգշաբթի՝ ապրիլի 28-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է Europravda-ն։

Նրա խոսքով՝ Ուկրաինային ռազմական աջակցությունն աճել է Ռուսաստանի դեմ պատերազմի սկզբից ի վեր։

«Մինչ օրս ՆԱՏՕ-ի դաշնակիցները խոստացել և Ուկրաինային տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն»,- ասել է Ստոլտենբերգը։

«Մենք տեսնում ենք Ուկրաինային մեր աջակցության հետագա ամրապնդման կարևորությունը»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը սկսում են անցնել ՆԱՏՕ-ի կիղմից տրամադրված սպառազինություններին։

Տաթև Ֆռանգյան