Եթե Ֆինլանդիան և Շվեդիան դիմեն ՆԱՏՕ-ին անդամակցության համար, գործընթացը արագ կլինի․ Ստոլտենբերգ

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Եթե Ֆինլանդիան և Շվեդիան որոշեն դիմել ՆԱՏՕ-ին, ապա անդամակցության գործընթացն «արագ է անցնելու» և միջանկյալ միջոցներ են կիրառվելու այնքան ժամանակ, մինչև նրանք դառնան դաշինքի պաշտոնական անդամներ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է CNN-ը։

«Մենք երկխոսության մեջ ենք Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ, և դա նրանց որոշումն է։ Բայց եթե նրանք որոշեն դիմել, Շվեդիային և Ֆինլանդիային ջերմորեն կընդունենք։ Ես ակնկալում եմ, որ գործընթացը արագ կընթանա»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ Եվրոպայի յուրաքանչյուր ազգին է վերաբերվում իր սեփական ապագան որոշելու իրավունքը։

«Իրականությունն այն է, որ Ֆինլանդիան և Շվեդիան արդեն շատ մոտ են ՆԱՏՕ-ին, և մենք աշխատում ենք միասին, գործում ենք միասին, զորավարժություններ ենք անում միասին: Եվ հենց որոշում կայացնենք նրանց հրավիրելու, դա ուժեղ քաղաքական ուղերձ կլինի, Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը կարևոր կլինի ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների համար»,- ասել է Ստոլտենբերգը։

Էմմա Չոբանյան