Ռուսաստանը գրեթե կրկնապատկել է ԵՄ երկրներին վառելիքի վաճառքից գոյացած եկամուտները․ The Guardian

Լուրեր

12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը գրեթե կրկնապատկել է ԵՄ երկրներին  հանածո վառելիքի վաճառքից գոյացած եկամուտները: Նույնիսկ վաճառքի ընդհանուր անկման պայմաններում էներգակիրների գների աճը, ըստ ֆիննական էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների CREA կենտրոնի, Մոսկվային բերել է մոտ 62 միլիարդ եվրո։

Ռուսաստանը շարունակում է օգտագործել Եվրոպայի էներգետիկ կախվածությունը՝ չնայած ԵՄ առաջնորդների հուսահատ ջանքերին՝ թույլ չտալու Պուտինին էներգիան օգտագործել որպես քաղաքական և տնտեսական ճնշման լծակ, գրում է բրիտանական Guardian թերթը՝ մեջբերելով CREA-ի հետազոտությունը:

Ռուսական նավթի, ածխի և գազի ներմուծումը Եվրամիություն պատերազմի երկու ամիսների ընթացքում կազմել է մոտ 44 միլիարդ եվրո։ Համեմատության համար նշենք, որ ամբողջ անցած տարվա ընթացքում այդ գումարը կազմել է 140 մլրդ եվրո կամ ամսական մոտ 12 մլրդ։

Հիմնական գնորդը մնում է Գերմանիան։ Չնայած Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին հավաստիացումներին՝ պատերազմի երկու ամիսների ընթացքում  երկիրը ներմուծել է 9 միլիարդ եվրոյի էներգառեսուրսներ։

Էներգակիրներիների գնաճն ավելի քան փոխհատուցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքները, իսկ նոր պատժամիջոցները, ըստ ֆիննական կենտրոնի փորձագետների, խոստանում են միայն էլ ավելի բարձրացնել գները՝ զրոյացնելով Բրյուսելի ջանքերը՝ նրան փակուղի մտցնելով։

Ըստ CREA-ի առաջատար վերլուծաբան Լաուրի Միլիվիրտայի՝ պատժամիջոցներով  «Պուտինի մարտական մեքենան վնասազերծելու միակ միջոցը կլինի հանածո վառելիքից արագ և ամբողջությամբ հրաժարումը»։

 

Տաթև Ֆռանգյան