ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային

Լուրեր

08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել Անկարային ազատ արձակել թուրք իրավապաշտպան, բարերար Օսման Քավալային՝ նշելով, որ խորապես ափսոսում է նրա ցմահ ազատազրկման դատավճռի համար, գրում է AFP-ը, որին վկայակոչում է Turkishminute-ը։

Բորելի այս արձագանքը հաջորդում է Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի հայտարարություններին, որոնք ևս մտահոգություն էին հայտնել Ստամբուլի դատարանի վճռի առնչությամբ։

«Մենք խորապես մերժում ենք այս վճիռը, որը կայացվել է այն բանից հետո, երբ Եվրախորհուրդը սկսել է խախտման վարույթ Թուրքիայի դեմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրինականորեն պարտադիր վճիռը կատարելուց հրաժարվելու համար»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատ Քավալային մեղադրել են 2013 թվականին հակակառավարական ցույցերը ֆինանսավորելու և 2016 թվականին ձախողված ռազմական հեղաշրջման փորձի մեջ ներգրավված լինելու համար։ Նա ավելի քան 4 տարի անցկացրել է բանտում առանց դատավճռի։

«2019 թվականի դեկտեմբերին դատարանը որոշել է, որ պարոն Քավալայի կալանավորումը տեղի է ունեցել բավարար ապացույցների բացակայության պայմաններում, որ նա հանցագործություն է կատարել։ Այն գտել է, որ նրա կալավորումն ու  նախնական կալանքը նպատակ են հետապնդել լռեցնել նրան և այլ իրավապաշտպանների՝ հետ պահելով օրինական գործունեություն իրականացնելուց»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Թուրքիան պետք է կատարի ՄԻԵԴ որոշումը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ։ Ըստ Բորելի՝ Անկարայի շարունակական հրաժարումը՝ կատարել այս որոշումները, կմեծացնի «ԵՄ-ի մտահոգությունները՝ կապված միջազգային և եվրոպական չափանիշներին թուրքական դատական համակարգի հավատարմության հետ»։

«Մենք կոչ ենք անում Թուրքիային ազատ արձակել Օսման Քավալային։ Ներկա բարդ ժամանակներում մեր ընդհանուր արժեքների պաշտպանությունը, հատկապես մարդու իրավունքների պաշտպանությունը, առավել քան երբևէ կարևոր է»,- ասել է Ժոզեպ Բորելը։

Էմմա Չոբանյան