Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Բրիտանիան մոտ 2 մլն բարել նավթ է ներկրել Ռուսաստանից․ Greenpeace

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Մեծ Բրիտանիան մոտ 2 մլն բարել ռուսական նավթ է ներկրել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր։ Այս մասին տվյալներ է հրապարակել Greenpeace-ը, գրում է CNN-ը։

Նշվում է, որ 276 մլն դոլար ընդհանուր արժեքով 1,9 մլն բարել նավթ է փոխադրվել Մեծ Բրիտանիա՝ չնայած ռուսական բիզնեսի դեմ սահմանված մի շարք միջազգային պատժամիջոցներին։

«Ընդհանուր 8 լցանավ ռուսական նավթը Մեծ Բրիտանիա է փոխադրել՝ փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր, շաբաթական՝ միջինը մեկը»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանին պատկանող, նրա կողմից շահագործվող կամ ռուսական դրոշով նավերի՝ Մեծ Բրիտանիա մուտքի արգելք է սահմանել: Այնուամենայնիվ, ռուսական վառելիքը դեռևս ի վիճակի է Բրիտանիա հասնել այլ երկրների պատկանող լցանավերով:

«Մեծ Բրիտանիայի կառավարությանն օտար չէ կեղծավորությունը, սակայն խոստանալ «անսասան աջակցություն» Ուկրաինային, մինչ ռուսական նավթի գրեթե 2 միլիոն բարել է առաքվում, բացարձակապես անազնիվ է՝ նույնիսկ Բորիս Ջոնսոնի չափանիշներով»,- ասել է  Բրիտանիայի Greenpeace նավթագազային քարոզարշավի կազմակերպիչ Ջորջիա Ուայթաքերը։

Դաունինգ Սթրիթն էլ հայտարարել է, որ աստիճանաբար կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը, բայց միայն մինչև տարեվերջ:

«Մինչև տարեվերջ մենք աստիճանաբար կդադարեցնենք ռուսական նավթի, իսկ դրանից հետո հնարավորինս շուտ՝ ռուսական հեղուկ բնական գազի ներմուծումը։ Բրիտանիան գազի կամ նավթի մատակարարման խնդիր չունի, ի տարբերություն Եվրոպայի՝ մենք կախված չենք ռուսական էներգակիրների ներմուծումից»,- ասել է կառավարության խոսնակը։

Էմմա Չոբանյան