ՀՀ ՔՏՀԱ-ն տուգանել է «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ի վարորդին՝ թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող բեռնվածքով երթևեկելու համար

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՀՀ քաղաքաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի մասնագետները վերահսկողության արդյունքում հայտնաբերել են, որ «Մլ Մայնինգ» ՍՊ ընկերության վարորդ Ս․Մ․-ն ՀՀ Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 17 կմ հատվածում երթևեկել է թույլատրելի առավելագույն զանգվածը մոտ 17 հազար կիլոգրամով (17 տոննա) գերազանցող, 4 սռնի ունեցող բեռնատարով․ տեղեկացնում են ՀՀ ՔՏՀԱ–ից։

Վարորդի կողմից թույլատրելի առավելագույն զանգվածի գերազանցումը «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի խախտում է։ Ըստ վերոնշյալ օրենքի՝ արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը` առանց ճանապարհը տնօրինողների հետ երթևեկության երթուղին համաձայնեցնելու, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը ենթակա է վարչական պատասխանատվության։

Տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի, մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշմամբ։

Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն, կշռման կտրոն, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):

Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմնվելով վերոգրյալի վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 244 13 հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով, քաղաքացի Ս․ Մ․-ին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք 200․ 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով: