Ղրղզստանը դժգոհում է, որ Թուրքիան «Բայրաքթար»-ներ է մատակարարել Տաջիկստանին

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Թուրքիան «Բայրաքթար» անօդաչու թռրող սարքեր է մատակարարել Տաջիկստանին։ Այս մասին Ղրղզստանի խորհրդարանում հայտարարել է երկրի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ժեենբեկ Կուլուբաևը, որի նշանակման թեկնածությունը քննարկում են պատգամավորները, գրում է Knews․kg-ն։

Պատասխանելով պատգամավորներից մեկ հարցին՝ նա հաստատել է, որ Տաջիկստանը Թուրքիայից անօդաչուներ է գնել։

«Այո՛, դա ճիշտ է։ Թուրքիան Տաջիկստանին «Բայրաքթար» է ուղարկել։ Ավելի վաղ մենք խնդրել էինք թուրքական կողմին զգույշ լինել այդ հարցում, քանի որ Ղրղզստանի և Տաջիկստանի խնդիրները դեռ լուծված չեն, խնդրել էինք հարևան երկրներին անօդաչուներ չվաճառել։ Նրանք պատասխանեցին, որ դա բիզնես է, ռազմատեխնիկական համագործակցության խթանման հարց։ Մենք բանակցություններ ենք անցկացնելու թուրքական կողմի հետ ամբողջական տեղեկատվությունը ստանալուց հետո»,- ասել է Կուլուբաևը։

Թուրքական մամուլում էլ նշվում է, որ Թուրքիան զինատեսակներ է մատակարարելու Տաջիկստանին։ Անկարայում կնքված համաձայնագրում չի նշվում Թուրքիայից Տաջիկստան արտահանվող ռազմական տեխնիկայի քանակությունը։ Դուշանբեում Թուրքիայի դեսպանատունն իր հերթին Թվիթերում հրապարակել է թուրքական «Բայքար» ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարի և Տաջիկստանի ՊՆ ղեկավար Շերալի Միրզոյի լուսանկարը։

Ավելի վաղ «Բայրաքթար»-ներ էր ձեռք բերել նաև Ղրղզստանը։

Հավելենք, որ Տաջիկստանը պաշտպանության նախարարն օրերս Անկարայում էր, որտեղ հանդիպել էր իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին։ Նրանք ստորագրել էին պաշտպանական համագործակցության շրջանակային համաձայնագիր։

Հիշեցնենք՝ Տաջիկստանն ու Ղրղզստանը Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ են։

Էմմա Չոբանյան