Ավստրիան համաձայնել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով․ Գերմանիայում քննարկվում է նման հնարավորությունը

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Ավստրիան և ավստրիական OMV նավթագազային ընկերությունն ընդունել են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման պայմանները, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։ Նա ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երաշխավորել է մատակարարումների անվտանգությունը։ Ավելի վաղ Սերբիան և Հունգարիան նույնպես ընդունել էին ռուսական գազի դիմաց վճարման այդ պայմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, Գերմանիայում քննարկվում է գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը։ Գերմանական Uniper էներգետիկ կոնցեռնը հայտնել է, որ իրենք հնարավոր են համարում այդ տարբերակը և այն քննարկում են գերմանական իշխանությունների հետ։ Նշվում է, որ ընկերությունը հաջորդ վճարումը պետք է կատարի մայիսի վերջին։

Առավոտյան «Գազպրոմը» հայտարարել է Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումը դադարեցնելու մասին, որոնք հրաժարվել են վճարել ռուբլով։ Ընկերությունը նաև ընդգծել է՝ քանի որ երկու երկրներն էլ տարանցիկ պետություններ են, «երրորդ երկրներ տարանցման ծավալներից չթույլատրված քանակով գազի դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն այդ ծավալով»։

Չորեքշաբթի առավոտյան եվրոպական գազային օպերատորների տվյալները ցույց են տվել, որ Ռուսաստանից Լեհաստան գազի մատակարարումները կարճատև ընդհատումից հետո վերսկսվել են։

Ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին հայտարարել է, որ Վարշավան այլևս մտադիր չէ գազ գնել Ռուսաստանից։

Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նիկոլովն էլ հայտարարել է, որ «բուլղարական գազի պահեստները ռուսական մատակարարումների չեղարկումից հետո կարող են ապահովել ներքին սպառողների պահանջը» մեկ ամսով։ Նա նաև ընդգծել է, որ Բուլղարիան ամբողջությամբ վճարել է ապրիլյան գազի մատակարարումների համար, և «Գազպրոմին» մեղադրել է պայմանագիրը խախտելու մեջ։

«Այս պահին բնական գազն օգտագործվում է որպես քաղաքական և տնտեսական զենք պատերազմում»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան