«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումները Բուլղարիա և Լեհաստան

Լուրեր

12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
Բոլորը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է բուլղարական «Բուլղարգազ» ընկերությանը և լեհական PGNiG-ին գազամատակարարումների ամբողջական դադարեցման մասին՝ վառելիքի համար ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով:

««Գազպրոմ էքսպորտը» «Բուլղարգազին» և PGNiG-ին ծանուցել է ապրիլի 27-ից գազի մատակարարման դադարեցման մասին՝ մինչ նախագահի հրամանով սահմանված կարգով վճարում անելը»,- ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ ապրիլի 26-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ նոր համակարգով վճարումներ չեն ստացվել։

Հայտարարության մեջ ասված է, որ Բուլղարիան և Լեհաստանը տարանցիկ երկրներ են։ Երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսական գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցման համար մատակարարումները կկրճատվեն այդ ծավալով։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով  պատժամիջոցների տակ հայտնված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել, որի համաձայն Ռուսաստանը ապրիլի 1-ից գազի դիմաց վճարումները «ոչ բարեկամ երկրները» պետք է իրականացնեն ռուբլիով։ Պուտինի հրամանագրի համաձայն՝ Գազպրոմբանկը պետք է բացի արժութային և ռուբլու հատուկ հաշիվներ։ Գնորդը առաջին հաշվին փոխանցում է պահանջվող գումարը պայմանագրում նշված արժույթով, բանկը այն վաճառում է Մոսկվայի բորսայում և ռուբլով վարկավորում երկրորդ հաշվին: Հենց այդ հաշիվներից էլ պետք է վճարումներ կատարվեն «Գազպրոմին»՝ մատակարարվող հումքի դիմաց։ Չնայած դրան՝ Եվրոպական երկրները հրաժարվել են ռուբլիով վճարումներ կատարելուց։

 

Տաթև Ֆռանգյան