Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կոսովոյի օրինակով անդրադարձել է ինքնորոշման իրավունքի խնդրին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես շատ լավ ծանոթ եմ, անձամբ կարդացել եմ Արդարադատության միջազգային դատարանի բոլոր փաստաթղթերը Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ, շատ լավ հիշում եմ որոշումը, որտեղ գրված է, որ ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ որևէ պետության այս կամ այն տարածք պարտավոր չէ իր ինքնիշխանության հռչակման թույլտվության համար դիմել երկրի կենտրոնական իշխանություններին»,- ասել է ՌԴ ղեկավարը։

«Դրա նմանողությամբ՝ Դոնբասի հանրապետությունները նույն իրավունքն ունեին հայտարարելու իրենց ինքնիշխանության մասին, որովհետև ստեղծվել է նախադեպ»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ «Ուրեմն համաձա՞յն եք դրա հետ»,-  հարցրել է Պուտինը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է՝ ասելով, որ  կազմակերպությունը «չի ճանաչում Կոսովոն»։ «Սակայն ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է», – հակադարձել է Ռուսաստանի ղեկավարը՝ պնդելով, որ  եթե այս նախադեպը ստեղծվել է, Դոնբասի հանրապետությունները ևս կարող էին նույնը անել»:
Հիշեցնենք, որ նախքան ուկրաինական պատերազմի մեկնարկը Պուտինը հայտարարել էր Դոնեցկի և  Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։

Տաթև Ֆռանգյան