ԵԽԽՎ նախագահը ցնցված է Քավալայի ցմահ ազատազրկմամբ և Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան

Լուրեր

16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսն անդրադարձել է թուրքական դատարանի կողմից իրավապաշտպան և բարերար Օսման Քավալայի ցմահ ազատազրկման վճռին, տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից։

«Ես խորապես հիասթափված եմ Ստամբուլի դատարանի կողմից նախօրեին Օսման Քավալային ցմահ ազատազրկման դատապարտելու վճռից։ Փաստը, որը նա 5 տարի անցկացրել է նախնական կալանքի տակ, իսկ այժմ ցմահ ազատազրկման է դատապարտվել, որը համարվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, ցնցող է։ Հիշեցնեմ, որ Օսման Քավալայի գործով Ստրասբուրգի դատարանի վճիռը չկատարելը դրդեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին գործն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ համաձայն Կոնվենցիայի 46.4-րդ հոդվածի։ Հույս ունեմ, որ թուրքական դատական համակարգը կգործի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներին և Կոնվենցիայով Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։ Պարոն Քավալան պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ասվում է ԵԽԽՎ նախագահի հայտարարության մեջ։

Նա, միաժամանակ, կոչ է արել Թուրքիայի իշխանություններին Եվրոպայի խորհրդի, այդ թվում՝ Վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ կառուցողական և բաց համագործակցության միջոցով լուծել ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ կապված բազմաթիվ մտահոգությունները, Թուրքիայում հիմնարար իրավունքների և ազատությունների, օրենքի գերակայության հարգանքը, որը, ի թիվս այլոց, ընդգծված է Ստրասբուրգի դատարանի վճիռներում և Վեհաժողովի բանաձևերում՝ Թուրքիայի նկատմամբ իր մոնիթորինգի շրջանակում։
Հավելենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Քավալայի ձերբակալությունը և նախնական կալանքը տեղի են ունեցել ապացույցների բացակայության պայմաններում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատարանի որոշումը և կոչ արել Թուրքիային՝ ազատ արձակել Քավալային։

Էմմա Չոբանյան