Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։

Պետական նախարարն ընդգծել է դպրոցի ունկնդիրների ավանդական դարձած այցերի կարևորությունը՝ նշելով, որ Արցախ այցելությունը հնարավորություն է ընձեռելու ապագա դիվանագետներին տեղում պատկերացում կազմել Արցախի, նրա ներկայի և ապագայի վերաբերյալ, որը կօգնի հետագայում միջազգային հարթակներում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, ազգային շահերը պաշտպանելու ուղղությամբ հետևողական աշխատանքներ կատարել: Բեգլարյանը հորդորել է ներկաներին նախաձեռնողական, հետևողական ու ստեղծագործ լինել դիվանագիտական ծառայության մեջ, և այդ որակների շնորհիվ հնարավոր կլինի հասնել նույնիսկ անհնարին թվացող արդյունքների:

Իր խոսքում Վ. Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել ապագա դիվանագետների շփումներն Արցախում:

Ա. Բեգլարյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, հայկական երկու պետությունների համագործակցությանն, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին: