ՍԱՊԾ-ն ժամանակ է տվել Արկադի Համբարձումյանի ընտանիքին պատկանող «Սլավ Գրուպ»-ին․մանրամասներ՝ ստուգման արդյունքներից

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Արկադի Համբարձումյանը, որի ընտանիքին է պատկանում «Դերժավա» և «Սլավ գրուպ» ընկերությունները, երեկ՝ հունիսի 22-ին, խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում հերքեց, որ իրենց պատկանող բիզնեսներում ստուգումներ են սկսվել։

Հանրապետական պատգամավորը, արձագանքելով Factor.am-ի հարցին, թե ըստ մամուլի հրապարակումների, «Սլավ գրուպի» կողմից ներկրվող «Նուտրիլոն» մանկական կերերի վրա բացակայում է հայերեն մակնշումը, ընդ որում՝ կան նաև ադրբեջաներեն տառերով մակնշումներ, սուտ խոսելու մեջ մեղադրեց լրագրողին՝ որակելով «անգրագետ լրագրողական թեմա»։

Ուշագրավն այն է, որ պատգամավորը հերքեց նաև այն տեղեկությունը, թե «Սլավ Գրուպ»-ում ստուգումներ են սկսվել։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ «Սլավ գրուպ» ընկերությունում ստուգումներն ավարտվել են՝ ներկայացնելով արդյունքները․ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ում, հունիսի 20-ին տրված հրամանի հիման վրա, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ իրացման կետերում առկա՝ NUTRICIA Nutrilon ProNutra+ ապրանքանիշի մանկական սննդամթերքը թեև տարայի վրա ունի հայերեն մակնշում, սակայն որոշ տեղեկություններ ամբողջական են ռուսերեն տարբերակում և հայերեն ներդիրի մեջ:

Հղում կատարելով «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային Միության 022/2011 տեխնիկական պահանջներին՝ ՍԱՊԾ մասնագետները տնտեսվարողին ներկայացրել են սպառողական տարայի կամ պիտակի վրա հայերեն մակնշման համար անհաժեշտ տեղեկատվությունը՝ արտադրանքի անվանումը, արտադրման օրը, պիտանիության ժամկետը, պահման պայմանները, և ժամանակ տվել հայերեն մակնշումն ամբողջացնելու համար»,-ասված է ՍԱՊԾ-ի հաղորդագրության մեջ։

ՍԱՊԾ-ից տեղեկացնում են նաև, որ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներմուծված NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքն արտադրվել է լեհական «Օպոլե» գործարանում՝ Նիդերլանդների պատվերով և նիդերլանդական տեխնոլոգիայով։

Սեդա Ղուկասյան