Ասում էին՝ մինչև քոքը մաշեցնելու են, բայց մաշեց այն քոքը, որի շուրջ հավաքվել էին. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

«Ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ այս իշխանությունների օրոք լինի ևս մեկ պատերազմ և ևս մեկ պարտություն, որ էլի շահարկեն զոհերի հարցը, խաղան զոհերի հարազատների հույզերի հետ և փորձեն գալ իշխանության, որպեսզի պահեն իրենց ունեցվածքը»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում ընդդիմությունը փղոցային պայքարով:

Անդրադառնալով դիտարկմանը, որ բողոքի շարժումը թափ է հավաքում, պայքարին այսօր միացել են ուսանողներ, զոհված զինծառայողների ծնողներ ու հարազատներ, Հակոբյանը կարծիք հայտնեց, որ, այնուամենայնիվ իշխանափոխություն չի լինի:

«Ես չէի ասի, թե շարժումը թափ է հավաքում, որովհետև մի պարզ տրամաբանություն կա՝ իրենք 200 հազար ընտրող են ունեցել և այսօր նրանցից մոտ 10 հազարը կարող են դուրս գալ փողոց, բայց այլ քաղաքացիներ չեն միանա նրանց:

Ասում էին՝ մինչև քոքը մաշեցնելու են, բայց մաշեց այն քոքը, որի շուրջ հավաքվել էին: Հետո ասում էին՝ գնալու ենք խորհրդարան և օր ու արև չենք տալու իշխանությանը, բայց դա էլ չստացվեց: Եվ հիմա որոշել են օր ու արև չտալ ՀՀ քաղաքացիներին. հիմա դա են անում»,- նշեց իշխանական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: