Կարևորագույն նշանակության շենքերը նախագծային հատուկ լուծումներով համալրելու նպատակով պետական մարմինները կգործակցեն

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Կարևորագույն նշանակության շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու ՀՀ կառավարության որոշումն իրագործելու նպատակով Քաղաքաշինության կոմիտում տեղի է ունեցել հանդիպում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ. տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:

Քննարկվել են նախատեսվող միջոցառումները, որոնք սահմանված ժամանակացույցով պետք է իրականացվեն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված 20 շենքերն անհրաժեշտ նախագծային լուծումներով համալրելու և բոլոր բնակիչների համար մատչելի դարձնելու նպատակով: Որոշվել է, որ կոմիտեն կմշակի ձևաթուղթ, որով համապատասխան գերատեսչությունները կներկայացնեն յուրաքանչյուր շենքի տեխնիկական վիճակի, հարմարությունների և խնդիրների վերաբերյալ նախնական տեղեկատվություն և առաջարկներ։ Տվյալների ամբողջացումից հետո կոմիտեն եռամսյա ժամկետում կկազմի առաջնահերթ միջոցառումների ծրագիր և կներկայացնի ՀՀ կառավարություն։

«Պատմության և մշակույթի հուշարձան համարվող այս շենքերը կառուցվել են ժամանակի նորմատիվային պահանջներով։ Այժմ համատեղ ուժերով պետք է լուծենք տվյալ շենքերի՝ միջազգային նորմերին համապատասխան մատչելիության և քաղաքացիական պաշտպանության խնդիրները»,-ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ լուծումները պետք է լինեն համալիր՝ հաշվի առնելով ինչպես շարժողական, այնպես էլ տեսողական և լսողական խնդիրներ ունեցողների կարիքները։

 

Նա տեղեկացրել է, որ նախատեսվում են նաև հանդիպումներ հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ՝ կարիքները հստակեցնելու համար։ Ըստ այդմ՝ կախված շենքերի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուրի դեպքում առանձին լուծում է մշակվելու։

Նախնական տվյալների և սահմանված առաջնահերթությունների հիման վրա՝ տեխնիկական վիճակի զննումից, նախագծումից մինչև շինարարություն՝ բոլոր փուլերը կատարելու են լիցենզավորված ընկերությունների մասնագիտական խմբերը։

Հիշեցնենք, որ կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ներառված են Հայաստանի ազգային պատկերասրահի, Մատենադարանի, Հայաստանի ազգային գրադարանի նաև գերատեսչական շենքերը, Երևանի մետրոպոլիտենի կայարանները և այլն: