Իլոն Մասկը 44 մլրդ դոլարով գնում է Twitter-ը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, շուրջ 44 միլիարդ դոլար կվճարի Twitter-ը ձեռք բերելու համար։  Twitter-ը պաշտոնապես հայտարարել է, որ կողմերն այս հարցում վերջնական համաձայնության են եկել։ Այսպիսով՝ Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը Twitter-ի մեկ բաժնետոմսի համար կվճարի 54,20 դոլար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դեռևս ապրիլի 2-ին հայտնի դարձավ, որ Մասկը ձեռք է բերել Twitter-ի բաժնետոմսերի 9,2 տոկոսը՝ դառնալով ամենամեծ բաժնեմասի սեփականատերը։ Միլիարդատերը նշել է, որ շահագրգռված է գնել Twitter-ը, քանի որ հավատում է ընկերության ներուժին՝ որպես «ամբողջ աշխարհում ազատ արտահայտվելու հարթակ»:

Twitter-ի տնօրենների խորհուրդը փորձել է կանխել այս գործարքը, բայց, ի վերջո, դադարել է  դիմադրել: Տնօրենների խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորն ասել է, որ մանրակրկիտ և համապարփակ վերանայումից հետո ընկերության ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ Մասկի կողմից դրա ձեռքբերումը «լավագույն ճանապարհը կլինի Twitter-ի բաժնետերերի համար»:

Տաթև Ֆռանգյան