Վարչապետի նկարով փակված արագաչափ․ ընդդիմությունը շարունակում է բողոքի գործողությունները․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ԱԺ ընդդիմադիր ուժի գլխավորած «Դիմադրություն» շարժումն այսօր ակցիայի երկրորդ փուլն է սկսել։ Երիտասարդ դաշնակցականները և մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր իրազեկման ակցիաներ են իրականացրել Երևանի մի շարք փողոցներում։

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժումը և Երևանի մի քանի փողոցներում նստացույց իրականացրած Արթուր Վանեցյանի գլխավորած երթերը հանդիպեցին միմյանց։ Շարժումը Ֆրանսիայի հրապարակ էր քայլել Կոմիտասի պողոտայից, իսկ Վանեցյանի թիմակիցները՝ Ազատության հրապարակից։ Որոշ ժամանակ ակցիայի մասնակիցները փակեցին Ֆրանսիայի հրապարակը։

«Բոլորը պետք է ելնեն փողոց, սա այլևս վճռական մարտ է, վճռական փուլ է, կհաղթենք` կհաղթի Հայաստանը, Արցախը, կհաղթեն ձեր զավակները, ձեր թոռները։ Վստահ եմ, որ որևէ մեկը չի ուզում վաղն ապրի թուրքի լծի տակ, թուրքի կողքին, որովհետև բոլորդ էլ հայ եք, հայրենասեր եք, պարզապես վերջին  անգամ պետք է ելնեք ձեր ընտանիքները պաշտպանելու»,- երթի ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Իրավիճակը մի պահ լարվեց ոստիկանների և ցուցարարների միջև․ Գեղամ Մանուկյանը, անտեսելով ոստիկանների պահանջը, բարձրացավ արագաչափի սյան վրա և փակցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը հայտարարելով՝ իրենք ոչ թե նմանակում են Փաշինյանին, այլ իր խոստումներն են իրականացնում։

Այսօրվա երթի մեկնարկը տրվել էր Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։ Մինչև «Դիմադրություն» շարժման մեկնարկը՝ Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական Միության  և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Վաղարշյան-Կոմիտաս փողոցը։ Իրավիճակն այդտեղ լարվել էր և մեծ թվով կարմիրբերետավորներ բերման էին ենթարկել ակցիայի 4 մասնակցի։

Այսօր անհնազանդության մի շարք ակցիաներ են տեղի ունեցել Երևանում։ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում ուսանող-դաշնակցականները տեղադրել էին Արցախի դրոշը։ Մի խումբ երիտասարդներ էլ ակցիաներ են իրականացրել բուհերի առաջ՝ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» գրությամբ պաստառներ բարձրացնելով երևանյան 15 բուհերի դիմաց և հորդորելով ուսանողներին միանալ  պայքարին։

Ավելի վաղ՝ առավոտյան ժամը 11։00-ից Իջևանից մի շարք քաղաքացիներ, որոնց թվում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, սկսել են երթ՝ դեպի Երևան.