ԵՄ-ի ֆինանսավորմամբ մեկնարկել է «UPSHIF-Գավառ և Իջևան» ծրագիրը․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
Բոլորը

UPSHIF դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման համաշխարհային ծրագիրը, որը Հայաստանում առաջին անգամ ներդրվել է Գյումրիում՝ 2019 թվականին, այնուհետ իրագործվել Սպիտակում, մեկնարկեց նաև Գավառ ու Իջևան խոշորացված համայնքներում։

UPSHIF-ը նպատակ ունի փոխել 12-18 տարեկան պատանիների մտածողությունը, նրանց դարձնել մրցունակ, որոշում կայացնողներ, ներգրավել համայնքային խնդիրների լուծման գործում ու գաղափարները վերածել ձեռնարկատիրական գործունեության։

Ծրագիրն Հայաստանում իրականացվում է ՄԱԿ-ի «Յունիսեֆ» մանկական հիմնադրամի ու «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջոցով։

ՄԱԿ-ի «Յունիսեֆ» մանկական հիմնադրամի երիտասարդների զարգացման ծրագրերի պատասխանատու Հասմիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Գավառում և Իջևանում ծրագրի ֆինանսավորողը Եվրամիությունն է, որը 40-50 հազար դոլար է տրամադրել։ Ըստ նրա, երկու համայնքներից ընտրելու են 5 գաղափար ու յուրաքանչյուրի իրագործման համար տրամադրվելու է 120 հազարական դրամ։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ տեղեկացրեց, որ թվով 500 պատանիներ են մասնակցել Իջևան և Գավառ խոշորացված համայնքներում երիտասարդական համայնքային գաղափարների համար հայտարարված մրցույթին։ Նրանք այժմ 3-5 հոգանոց խմբեր են կազմել, ներկայացրել իրենց համայնքային խնդիրները՝ մատնանշելով լուծման ուղիները։ Ժյուրի գնահատման վերջնարդյունքում յուրաքանչյուր համայնքից կընտրվեն 5 գաղափարներ, որոնք, ֆինանսական աջակցություն ստանալով, մինչև օգոստոս ամիս կյանքի կկոչվեն։

Մեր զրուցակիցը նշեց, որ Գավառում և Իջևանում գաղափարներն առանձնահատուկ են, եթե նախորդ տարիներին պատանիները հիմնականում ուշադրություն են դարձրել բանապահպանական խնդիրներին, այս դեպքում հստակ բիզնես-գաղափարներ են ներկայացրել, որոնք ուղղված են զբոսաշրջության զարգացմանը, զբաղվածության չունեցող կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը։ Արթուր Նաջարյանի բնութագրմամբ՝ այս տարի նորարական մոտեցումներն ավելի շատ են։

Նա, մեջբերելով Գյումրիում ու Սպիտակում իրականցված UPSHIF ծրագիրը, փաստեց, որ որոշ գաղափարներ վերածվել են ձեռնարկատիրական գործունեության։

Սպիտակում պատանիները էկո-գրիչներ են արտադրում ու վաճառում տարբեր անհատների ու կառույցների։ Ստացված հասույթն էլ, ըստ նրա, օգտագործվում է համայնքային զբոսայգում նստարանների տեղադրման նպատակով։ Կայուն բիզնեսի է վերածվել նաև Էկո-պայուսակների արտադրությունը, որը սկսվել էր Գյումրիում։ Պատանիները իրենց արտադրանքը վաճառում են խանութներին, պահանջարկը մեծացել է հատկապես վերջերս, երբ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումն արգելվել է։

ՄԱԿ-ի «Յունիսեֆ» մանկական հիմնադրամի երիտասարդների զարգացման ծրագրերի պատասխանատու Հասմիկ Ալեքսանյանն էլ նշում է, որ համայնքային կյանքը փորձում են փոխել հենց երիտասարդների միջոցով։ Նա նաև փաստում է, որ իրենց ծրագրին մասնակցած պատանիներից շատերը մասնակցում են ավագանու նիստերի՝ օգնելով որոշումների կայացմանը։

Հասմիկ Ալեքսանյանը հույս է հայտնում, որ UPSHIF-ը հաջորդիվ կիրականացվի Սյունիքում։

Արմիկ Մովսիսյան