Իսրայելը ռուսական նավթին այլընտրանք է փնտրում․ երկրի ֆինանսների նախարարը Բաքվում հանդիպել է Ալիևին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է, որ այս տարի լրանում է Ադրբեջանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որպես դրական գործոններ են գնահատվել վերջին շրջանում փոխայցելությունների ինտենսիվության և դինամիկայի աճը, ինչպես նաև Իսրայելում Ադրբեջանի առևտրային ներկայացուցչության գործունեությունն ու Զբոսաշրջության կենտրոնի բացումը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հավելենք, որ նախօրեին իսրայելական մամուլը հայտնել էր, որ Լիբերմանի այցի գլխավոր նպատակը նավթի մեծ խմբաքանակների մատկարարման համար Բաքվի համաձայնությունը ստանալն է։ Մինչ այս, Իսրայելի նավթամթերքի ամենախոշոր մատակարարը Ռուսաստանն էր, սակայն հիմա որոշվել է կենտրոնանալ Ադրբեջանի ուղղությամբ։ Բացի այդ, Իսրայելը մտադիր է Ադրբեջանից մեծ քանակությամբ կարբամիդ գնել․ այս քիմիական նյութն օգտագործվում է «Եվրո 4» և «Եվրո 5» բեռնատարների ու ավտոբուսների դիզելային շարժիչների համար:

Իսրայելը նաև ռուսական ցորենին այլընտրանք է փնտրում։ Մինչ այժմ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին էր ընկնում Իսրայել հացահատիկի ներմուծման 30%-ը։ Ադրբեջանը ևս ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով այս հարցում բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ Բաքուն ևս ցորենի գերակշիռ մեծը ներկրում է Ռուսաստանից։

Հավելենք, որ Ավիգդոր Լիբերմանը, որը նախկինում զբաղեցնում էր Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը, բավական սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ և Բաքվի հայտնի լոբբիստներից է։

Էմմա Չոբանյան