ԵՄ-ում միասնություն չկա Ռուսաստանից նավթի և գազի էմբարգոյի հարցում

Լուրեր

17.12.2025 | 18:00
Օվերչուկը Երևանում է // Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել. ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 17:54
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե ՌԴ-ն մերժի խաղաղության ծրագիրը. Bloomberg
17.12.2025 | 17:48
Կճոյանն է խնդրել սահմանափակել իր գործին հասանելիությունը Factor TV-ի հրապարակումից հետո․ Դատական դեպարտամենտ
17.12.2025 | 17:37
ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար
17.12.2025 | 17:25
Կիևի «Դինամոն» գլխավոր մարզիչ է նշանակել «Նոայի» դեմ խաղից առաջ
17.12.2025 | 17:14
Ըստ Vanity Fair պարբերականի՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Թրամփն ունի «ալկոհոլիկի բնավորություն», Մասկն էլ՝ թմրանյութեր է օգտագործում
17.12.2025 | 17:03
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին․ ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր
17.12.2025 | 16:52
Կրեմլը սպասում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի Բեռլինում հանդիպումների արդյունքների վերաբերյալ
17.12.2025 | 16:42
Մարտունու մի գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ
17.12.2025 | 16:33
Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչը կրկին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն
17.12.2025 | 16:24
Վրաստանում ձերբաակալվել են Հայաստանից սահմանն անօրինական կերպով հատած օտարերկրացիներ
17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
17.12.2025 | 16:05
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վաղը Հայաստան կայցելի
17.12.2025 | 15:55
Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել
17.12.2025 | 15:44
Նպաստի նոր տեսակ՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ փոխնախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայում բավարար աջակցություն չի տեսնում ԵՄ երկրների կողմից Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների ամբողջական էմբարգոյի համար։ Դա վերաբերում է նաև այլընտրանքային պատժամիջոցներին, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունից նավթի և գազի մատակարարումների համար պատժիչ մաքսատուրքերի սահմանումը։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Die Welt պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բորելը նշել է, որ Ռուսաստանի դեմ նման միջոցները կարևոր են, որպեսզի ուժեղացնեն ճնշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և ստիպեն նրան նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Սակայն այս պահին Եվրամիությունում միասնական դիրքորոշում չկա այս հարցում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ այս թեման կրկին կքննարկվի մայիսի 30-31-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Ներկայում Եվրահանձնաժողովը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը փետրվարի վերջից ռազմական գործողություններ է իրականացնում Ուկրաինայի դեմ։

Բորելի խոսքով՝ ԵՄ որոշ երկրներ հասկացրել են, որ դեմ են Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների էմբարգոյին կամ պատժիչ տուրքերին: Միաժամանակ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵՄ բոլոր երկրները ներկայում աշխատում են ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան