Ծխախոտի մնացուկը մեքենայից դուրս գցելու համար 5000 դրամ տուգանքը քիչ է․ 50 000 պետք է լինի․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Երևանի քաղաքապետարանու գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև քաղաքի մաքրությունը պահպանելու համար նախատեսված տուգանքներին։

«Շինարարություն է ընթանում, ավտոմեքենաները կեղտոտ անիվներով երթևեկում են փողոցներով… Մեծ շինարարություն ունենալու դեպքում դժվար չէ ջուր և լվացող սարք ունենալ և մեքենայի անիվները լվանալ… Բոլոր շինարարական կազմակերպություններում պետք է ստուգումներ իրականացվեն՝ արդյոք ունեն համապատասխան կահավորանքը և արդյոք իրականացնում են այդ աշխատանքը, թե ոչ: Որ ընկերությունը չունի, պետք է տուգանել»,- նշեց Սարգսյանը:

Քաղաքապետը հետաքրքրվեց, թե չսահմանված վայրում աղբ թափելու համար որքան տուգանք է նախատեսված: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց՝ սկսվում է 40 հազար դրամից. «Նոր խստացում է նախատեսված անցյալ տարվանից՝ ջրային կառույցների և օտարման գոտիներում շինարարական աղբ թափելու համար տուգանքը մեկ միլիոն դրամից ավելի է»:

Փոխքաղաքապետը նաև հավելեց, որ ավտոմեքենայից ծխախոտի մնացուկ նետելու համար պատասխանատուն ՃՈ-ն է, որի համար 5 հազար դրամ տուգանք է նախատեսված: «Դա բավականին քիչ գումար է, պետք է տասնապատիկը սահմանել՝ 5 հազարից 50 հազար դրամ դարձնել»,- առաջարկեց քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: