Պատմության մութ պահերը մոռանալ նշանակում է թույլ տալ, որ դրանք կրկնվեն․ Իտալիա-Հայաստան բարեկամության խումբ

Լուրեր

28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ այսօր՝ ապրիլի 24-ին Իտալիայի Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան բարեկամության խումբը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

«Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի ցեղասպանությունից, ողբերգություն, որը մենք չենք կարող և չպետք է բացարձակապես մոռանանք: Պատմության մութ պահերը մոռանալ նշանակում է թույլ տալ, որ դրանք կրկնվեն։ Հիշողությունն է մարդկության դեմ բարբարոսության և վայրագության հակաթույնը, ուստի և հիշելը պարտականություն է: Ըստ այդմ, որպես Իտալիայի Հանրապետության խորհրդարանականներ, ուրախ ենք, որ Պատգամավորների պալատը 2019թ. միաձայն ընդունել է բանաձև, որը ճանաչում է հայ ժողովրդի ցեղասպանությունը. այսօր մենք կանգնած ենք բոլոր հայերի՝ մասնավորապես Իտալիայի հայկական կազմակերպությունների ու համայնքի կողքին՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի:

Սենատորներ՝ Պաոլա Բինետտի, Ստեֆանո Բորգեզի, Ռոբերտո Կալդերոլի, Իզաբելլա Ռաուտի և պատգամավորներ՝ Ումբերտո Բուռատտի, Լաուրա Կավանդոլի, Յարի Կոլլա, Ուգո Կապելլաչչի, Ջուլիո Չենտեմերո, Վիտո Կոմենչինի, Ռոբերտո Ֆեռռարի, Պաոլո Ֆորմենտինի, Եվա Լորենցոնի, Ալվիզե Մանիերո, Ելենա Մուրելլի, Տուլլիո Պատասսինի, Կատիա Պոլիդորի, Ալբերտո Ռիբոլլա»։